Մայրը 5-ամսական երեխայի ձեռքերն ու ոտքերը կոտրել է՝ «տակդիրը փոխելիս»
Wiadomości WP-ի փոխանցմամբ՝ Լեհաստանում ձերբակալվել է 31-ամյա կին, որը կասկածվում է իր հինգ ամսական որդու նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին՝ Լոձում։ Ոստիկանություն է զանգահարել երեխայի մոր ընկերուհին՝ հայտնելով երեխայի նկատմամբ բռնության մասին։ Կանայք շփվել են միայն առցանց, ինչի պատճառով բողոք ներկայացրած ընկերուհին չի իմացել նրանց բնակության հասցեն։ Այնուամենայնիվ, իրավապահները գնացել են նշված բնակարան, որտեղ կնոջը չեն հայտնաբերել, սակայն հանդիպել են երեխայի հորը։
Երեխայի մորը իրավապահները հայտնաբերել են հիվանդանոցում, որտեղից նրան կալանավորել են։ Հետաքննիչների տվյալներով՝ երեխայի երկու ձեռքերը և ոտքը կոտրված են եղել, իսկ մարմնի վրա բազմաթիվ կապտուկներ են հայտնաբերվել։ Բժիշկները եզրակացրել են, որ նման վնասվածքները կարող էին առաջանալ բռնության հետևանքով։
Հարցաքննության ընթացքում կինը չի ընդունել իր մեղքը՝ պնդելով, որ երեխային վնասել է տակդիրը փոխելիս։
Նրան մեղադրանք է առաջադրվել երեխային դաժանորեն տանջելու և մարմնական վնասվածք պատճառելու համար։


