Հայաստանում այդպիսի մարդ չկա, որ ինձ ասի՝ այս հարցն այսպես պիտի լուծես․ Փաշինյանը՝ Ծառուկյանի մասին
Հայաստանում այդպիսի մարդ չկա, որ ինձ ասի՝ այս հարցն այսպես պիտի լուծես։ Հայաստանում օլիգարխներ այլևս չկան։ Այսօր հրավիրած հաշվետու ասուլիսում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյվանին մանդատից զրկելու հարցին։
«Օլիգարխ նշանակում է մարդ և մարդիկ, որոնք ունեն իշխանության վրա կոնկրետ ազդեցության լծակներ»,– ասաց Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ Ծառուկյանին մանդատից զրկելու դիմումը իրավական հարց է, որում ինքը քաղաքական ենթատեքստ չի տեսնում։
Հիշեցնենք` «Քաղաքացու որոշում» կուսակցությունն ավելի վաղ բաց նամակով դիմել էր ԱԺ նախագահին ու գլխավոր դատախազին՝ առաջարկելով քննարկել Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը`վկայակոչելով բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելու օրենքի պահանջը: