Մամուլ

Հաղարծինում 16-ամյա տղան տանից գողացել է 100.000 ռուբլին և խաղադրույք արել

Հաղարծինում 16-ամյա տղան տանից գողացել է 100.000 ռուբլին և խաղադրույք արել

Մարտի 3-ին Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրի մի բնակիչ ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր տվել, որ 2022 թ. դեկտեմբերի 15-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում տան ննջասենյակի զգեստապահարանի ճամպրուկից գողացել են 100 000 ՌԴ ռուբլի:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Դիլիջանի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել, որ նշված գողությունը կատարել էր տանտիրոջ 16-ամյա որդին:

Նա բաժին դիմում է ներկայացրել, որ իրենց տան ննջասենյակի պահարանի ճամպրուկից մոտ երկու ամիս առաջ 100 000 ՌԴ ռուբլին գողացել և օնլայն խաղադրույքներ է կատարել:

Կազմված փաստաթղթերը և 16-ամյա պատանին ներկայացվել են Դիլիջանի քննչական բաժին:

Կիսվեք էջում