Շոու-բիզնես

«Կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խոսել է

Կեմերովոյում բնակվող հայտնի բլոգեր Միլենա Պետրոսյանն ամուսնու՝ 27-ամյա Թաթուլի մահից երկու շաբաթ անց առաջին անգամ խախտել է լռությունն ու գրառում կատարել։

«Ուզում եմ դիմել իմ սիրելի լսարանին և այն մարդկանց, որոնք իմ մասին իմացել են ողբերգության պատճառով։ Իմ ընտանիքում անդառնալի կորուստ է եղել։ Ամուսինս՝ երեխաներիս հայրը, մահացել է։ Ես և երեխաներս ապրում ենք ամենադժվար, սարսափելի, ահավոր մի փուլ։ Հիմա հատկապես ես երեխաներիս պետք եմ, քան երբևէ։ Փորձում եմ ուժեղ լինել։ Փորձում եմ դիմանալ՝ հանուն իմ երկու փոքրիկների, որոնք հիմա միայն մայր ունեն»,- գրել է բլոգերը։

Իր հրապարակման մեջ Միլենան հետևորդներին հորդորել է զերծ մնալ անհիմն պատմություններ հորինելուց և չտարածել իրականությանը չհամապատասխանող վարկածներ։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ որպես հանրային դեմք և բլոգեր՝ գիտակցում է նման խոսակցությունների անխուսափելիությունը։

Բլոգերի խոսքով՝ մինչ ինքն ապրում է կորստի ցավը, փորձում ուժ գտնել և վերականգնվել, այլ մարդիկ շարունակում են քննարկել տեղի ունեցածը՝ այդպիսով լսարանի շրջանում ձևավորելով որոշակի պատկերացումներ։

Միլենան նաև նշել է, որ հասկանում է՝ կան ողջամիտ մարդիկ, որոնք գիտակցում են իր ներկայիս վիճակը և այն, որ ինքն այս պահին ուժ չունի արձագանքելու տարածվող խոսակցություններին ու պատասխանելու մեկնաբանություններ ակնկալող մարդկանց։

«Կարևորն իմ կյանքում երեխաներն են։ Իմ ամեն մասնիկ ես հիմա նվիրում եմ նրանց։ Ցավի միջով, բայց ես կպատասխանեմ բոլոր հարցերին։ Ես կպատմեմ, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Եվ այո, ոչ մեկին, նույնիսկ ամենավատ մարդուն չեմ ցանկանում, որ անցնի այն ամենի միջով, որով անցնում է իմ ընտանիքն այս պահին։ Պահպանեք ձեզ ու ձեր մտերիմներին»,- նշել է նա՝ հավելելով, որ այս ծանր թեմային կանդրադառնա ավելի ուշ։

Հիշեցնենք, որ Միլենա Պետրոսյանի ամուսինը՝ Թաթուլը, ինքնասպանություն էր գործել Կեմերովոյի կանգառներից մեկում՝ կախվելու միջոցով։

Ողբերգությունից հետո Թաթուլի քույրը՝ Նարինեն, մեղադրանքներ էր հնչեցրել եղբոր կնոջ՝ Միլենայի հասցեին։ Նա պնդել էր, որ Միլենան դավաճանել է ամուսնուն վերջինիս մանկության ընկերոջ՝ Արթուրի հետ։ Նարինեի խոսքով՝ եղբայրը չէր կարողացել համակերպվել դավաճանության հետ և շարունակել ապրել։

Կիսվեք ձեր էջում