Թաթուլ Պետրոսյանը չի կարողացել ներել կնոջ դավաճանությունը և կյանքին վերջ է տվել
Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական դեպքը ցնցել է բոլորին։ Հայազգի Թաթուլ Պետրոսյանն ինքնասպանություն է գործել, ով ամուսնացած է եղել ռուս հայտնի բլոգեր Միլենայի հետ։
Bavnews.am-ը ներկայացնում է Թաթուլ Պետրոսյանի քրոջ՝ Նարինեի հայտարարությունը։
«Հարգելի հետևորդներ, բավ է՝ ինձ ամեն վայրկյան գրեք, թե ի՞նչ է պատահել։ Պատահել է հետևյալը, ձեր հայտնի բոլգերը Կեմերովոյից՝ Միլենա Պետրոսյանն ուղղակի անբարոյական է։
Իմ եղբայրը չի կարողացել դա հանդուրժել, նա չէր կարող ապրել այդ ամենի հետ, քանի որ նրա կինը, նրա երախաների մայրը նրան դավաճանել է իր լավագույն ընկերոջ՝ Արթուրի հետ, որի հետ ընկերություն է արել դեռ մանկապարտեզից սկսած։

Նրանք իմ եղբորն այնպիսի վիճակի են հասցրել, որ ասել է, ես չեմ կարող ապրել այս ամենի հետ։ Ես նրան մեծացրել եմ որպես երեխա, չգիտեմ՝ ինչ եմ անելու։
Ես նրան ասացի՝ բաժանվի, պետք է ապրես քո երեխաների համար, նրանց հետ զբոսնես, ժամանակ անցկացնես։ Դա մեր վերջին զանգն էր, երբ հրաժեշտ կտամ եղբորս, տեսանյութ կնկարեմ ու կպատմեմ, թե ամեն բան ինչպես է եղել։
Ես գիտեմ, թե ինչ է եղել նրանց տանը։ Նա և այդ ուռոդը պետք է պատասխան տան իմ եղբոր մահվան համար։ Ես կպատմեմ ողջ ճշմարտությունը»։»,-հայտարարել է քույրը՝ նշելով, որ Հայաստանից թռնում է Կեմերովո։
«Ոչ մեկ չգիտի, թե ինչ է տեղի ունեցել մեր ընտանիքում փակ դռների ետևում։ Ցավոք, դուք լսել եք միայն մի կողմին ու շտապել եք դատողություններ անել։ Թույլ տվեք, ապրել այս ցավը, ինձ ժամանակ է պետք։
Ես մայր եմ ու միայնակ եմ մնացել իմ երկու երեխաների հետ, ես նրանց պետք եմ։ Հիմա ինձ պետք է ուժեղ լինել»,-գրել է Նարինեն։
Լուսանկարները կարող եք նայել մեր տելեգրամի պաշտոնական էջում


