Կադրեր՝ Պեմզաշենում մոր և նրա 2 երեխաների հուղարկավորությունից
Կադրեր՝ Պեմզաշենում մոր և նրա 2 երեխաների հուղարկավորությունից
Այսօր Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում հուղարկավորում են դաժանաբար սպանված երիտասարդ մորը և նրա 2 երեխաներին:
Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում նոյեմբերի 9-ին դաժանաբար սպանված 31-ամյա Զարինե Մելիքսեթյանը և իր 12-ամյա դուստրը և 8-ամյա որդին հուղարկավորվեցին։
Հիշեցնենք, որ 2022թ. նոյեմբերի 9-ին դաժան սպանություն էր տեղի ունեցել Պեմզաշեն գյուղում:
Գյուղի 1-ին փողոցի 10-րդ տան ննջասենյակում հայտնաբերվել էր նշված տան բնակիչների՝ 1991թ. ծնված կնոջ և վերջինիս՝ 07.12.2010թ. ծնված դստեր և 12.06.2014թ. ծնված որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով:
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: