Մամուլ

Ծաղիկ Վարդանյանը դատարանում հաղթել է Անահիտ Ավանեսյանին և վերականգնվել իր պաշտոնում

Ծաղիկ Վարդանյանը դատարանում հաղթել է Անահիտ Ավանեսյանին և վերականգնվել իր պաշտոնում

Ծաղիկ Վարդանյանը վերականգվել է Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնում։

Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում, կից ներկայացնելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը, որտեղ մասնավորապես ասված է․

«Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ,  ՀՀ վարչական դատարանի 2022 թվականի նոյեմբերի 11-ի թիվ ՎԴ/0729/05/22 վճռով  հրամայում եմ Ծաղիկ Վարդանյանին 2023 թվականի օգոստոսի 8-ից վերականգնել Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի (ծածկագիրը 11-34.2-Ղ2-1) պաշտոնում:

Ծաղիկ Վարդանյանին վճարել Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի (ծածկագիրը 11-34.2-Ղ2-1) պաշտոնում հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը 2022 թվականի հունվարի 12-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 8-ը»,- նշված է որոշման մեջ։

Կիսվեք էջում