Մամուլ

Խոշոր ու ողբերգական ավտովթար․ բախվել են «ՎԱԶ-21099»-ը և «Volvo» մակնիշի բեռնատարը․ կա 3 զոհ

Այսօր՝ հուլիսի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 17:40-ի սահմաններում Գյումրի-Արտենի ավտոճանապարհին, Գետափ գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան և «Volvo» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով երկու ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում, իսկ բեռնատարը՝ կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել մահացածների մարմինները։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և մահացածների ինքնությունը։

voxb vtar zoh
avtovtar 2 1
Կիսվեք ձեր էջում