Մամուլ

«Ինչո՞ւ հանեցին Պարեկային ծառայության պետին». Դանիել Իոաննիսյան

«Ինչո՞ւ հանեցին Պարեկային ծառայության պետին». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ինչու՞ հանեցին Պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանին

Որ Պարեկային ծառայությունը լինի հին ԳԱԻ-ի պես. երբ «Համմերի» ծակված-ուռած վարորդը ոստիկանից փող պահանջի՝ ոստիկանը մեջով պտտվի ու չտեսնելու տա:

Որ պարեկները հանցավորության դեմ չպայքարեն այնպես, որ մնացած համակարգի ապիկարությունը երևա:

Որ պարեկները աչք փակեն այլ ոստիկանների ու ուժայինների կողմից երթևեկության կանոնների խախտման վրա:

Որ պարեկայինում կարողանան ԽԾԲ-ով մարդկանց նշանակեն ու կոչումներ տան:

Որ պարեկը ոչ թե օրենքով գործող ինքնուրույն սուբեկտ լինի, այլ համակարգի/վերադասի ճորտը:

Որ միջազգային հանրությունը ձեռքերը լվա ու ոստիկանության իրական ռեֆորմի տեղը միայն ֆասադ ու աշխատավարձ փոխվի»:

Կիսվեք էջում