Մշակույթ

Թուրքիայում 13-ամյա հայ տղային ուղիղ եթերում ստիպեցին ընդունել իսլամական կրոնը

Թուրքիայում 13-ամյա հայ տղային ուղիղ եթերում ստիպեցին ընդունել իսլամական կրոնը։ Իսլամական պահքի՝ ռամադան ամսվա ընթացքում Թուրքիայում շատ պոպուլյար են դառնում կրոնական քարոզները, որոնք ուղիղ եթերով հեռարձակվում են տարբեր հեռուսաալիքներով։

Դրանցից ամենահայտնին, թերևս, Նիհաթ Հաթիփօղլու անունով քարոզչի եթերներն են, որոնք առանձնանում են նրանով, որ Հաթիփօղլուն սիրում է ուղիղ եթերի ժամանակ ցուցադրել, թե ինչպես են այլ կրոնների ներկայացուցիչները ուղիղ եթերում իսլամ ընդունում՝ այդպիսով հաղորդումը իսկական շոուի վերածելով։ Դա արժանանում է ոչ միայն միլիոնավոր մարդկանց հիացմունքի, այլև՝ վրդովմունքի։ 

Այսօրվա ուղիղ եթերում նրա հյուրը 13-ամյա Արթուր անունով հայ տղա էր, որը ուրախությամբ ուղիղ եթերում ընդունում է իսլամ։ Հաղորդավարը նշում է, որ նախապես ստացվել է ծնողների համաձայնությունը :

Ես կասկած չունեմ, որ այս երեխան թուրքիայում ապրող հայ աշխատավորների զավակն է, ով, իր իսկ խոսքերով, 12 տարի է՝ ապրում է Թուրքիայում։ 

Բնականաբար այս դեպքը ընդհանրացնել չի կարելի է, սակայն այն ևս մեկ անգամ հուշում է, որ անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել Թուրքիայում փաստացի ձևավորվող կամ ձևավորված նոր հայկական համայնքի մասին, որը, չի բացառվում, որ մի օր նորից պարտադրված լինի վերադառնալ Հայաստան։ Այս մասին տեղեկացնում է Վարուժան Գեղամայանը։

Տեսանյութը՝ ստորև.

Կիսվել նյութով