Մամուլ

Ընկերոջս մեքենան է․ Հայկ Սարգսյանը՝ թանկարժեք մեքենա վարելու մասին

Ընկերոջս մեքենան է․ Երեկ՝ մայիսի 5ին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը Mercedes-AMG GT C Roadster մոդելի ավտոմեքենա էր վարում Երևանի փողոցներում, որի շուկայական արժեքը 150 հազար դոլար է։

Այդ աչքի ընկնող մեքենայի ղեկին Սարգսյանը չէր կարող աննկատ մնալ, ուստի համացացնում լուսանկարներ հյատնվեցին։ Լուսանկարների հետ մեկտեղ հայտնվեցին տարբեր կարծիքներ, Սարգսյանի՝ նման մեքենա ձեռք բերելու վերաբերյալ։

Ավելի ուշ Հայկ Սարգյանը պարզաբանեց, թե որտեղից իրեն նման ճոխ ավտոմեքենա և ամեն ինչ իր տեղը գցեց։

Պարզվում է մեքենան Սարգսյանինը չէ, այն պատկանում է իր ընկերոջը, ով մի քանի օրով հայաստան է ժամանել և շուտով ետ է վերադառնալու, իր մեքենան էլ հետը տանելու է։

Իսկ մեքենայի ղեկին հայտնվել է Հայկ Սարգսյանը այն պատճառով, որ իր ընկերն իրեն լավ չի զգացել և ղեկը վստահել է Սարգսյանին։

Կիսվել