Մամուլ

Երևանում հրդեհ է բռնկվել հայտնի «Ուրարտու» տնտեսական ապրանքների խանութում. ժամանել են մեծ թվով հրշեջներ

Երևանում հրդեհ է բռնկվել հայտնի «Ուրարտու» տնտեսական ապրանքների խանութում. ժամանել են մեծ թվով հրշեջներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ  է ստացվել, որ Երվանդ Քոչարի փողոցի թիվ 4  հասցեում գործող «Ուրարտու-2»  տնտեսական ապրանքների խանութում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 3, թիվ 8 հրեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան: Լրացուցիչ ժամանել է թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատը:

hrshejner urartu

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել և տարածքը սահմանազատել են նույն վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արտակ Մանուկյանը, ավագ պարեկ Դավիթ Մովսիսյանն ու կրտսեր պարեկ Հենրիկ Սալոյանը, որպեսզի հրշեջները կարողանան անվտանգ աշխատեն:

Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով են կանխել կրակի տարածումը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Քաղաքացիների ու հրշեջների աշխատանքի արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը առաջին հարկի խանութ և 2-րդ հարկի ՝«Վլադ Ֆիթնես» մարզասրահ:

urartu tntesakan

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:

Կիսվեք էջում