Շոու-բիզնես

«Երբ Տիրոջից կյանք էի աղերսում, խնդրանքս էր՝ որդուս մեծացնելու հնարավորություն տալ». Անի Քոչար

«Երբ Տիրոջից կյանք էի աղերսում, խնդրանքս էր՝ որդուս մեծացնելու հնարավորություն տալ». Անի Քոչար

Մոդել, լրագրող Անի Քոչարը «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել որդու հետ՝ անդրադառնալով քաղցկեղին եւ դրա հաղթահարմանը:

«Տարիներ առաջ, երբ Տիրոջից կյանք էի աղերսում, խնդրանքս էր՝ որդուս մեծացնելու հնարավորություն տալ: Եվ չկա մի օր, որ Բարձրյալին շնորհակալ չլինեմ այդ շնորհի համար:

Տերը գործում է իմ կյանքում եւ ես նրա փառքի մասին չեմ պատրաստվում լռել», – հրապարակմանը կից գրել է Անին՝ նշելով, որ 4 տարի է ինչ հաղթահարել է չարաբաստիկ հիվանդությունը:

ani qochar

Ավելի վաղ լրագրողուհին լուսանկարներ էր հրապարակել հանգստից , որոնց կից մակագրել էր. «Փորձում եմ կուտակել լավ ու վառ շաաա՜տ հիշողություններ եւ ոչ թե իրեր ու անպետք առարկաներ:

Վերջերս սկսել եմ ափսոսալ ամեն մի թանկ գնման համար եւ դա համարել անիմաստ ծախս ու վատնում, որի փոխարեն կարող էի մի նոր վայր այցելել, մի նոր բան փորձարկել եւ ապրել հույզեր, որենք դեռեւս երբեք չեմ ունեցել»:

Կիսվեք էջում