Եթե առօրյայում այդպես անեի, Գրիգը դեմ կլիներ․ Սոնա Եսայան
Եթե առօրյայում այդպես անեի, Գրիգը դեմ կլիներ․ Սոնա Եսայան
Tert.am Life-ը գրում է․ Պարուհի Սոնա Եսայանն այս շրջանում աշխատում է 3 նախագծի ուղղությամբ։ Tert.am Life-ը նրա հետ զրուցել է ինչպես առաջիկա անելիքների, այնպես էլ բաց հագուստների, Գրիգի արձագանքի և կազմվածքին խիստ հետևելու իր կանոնների մասին։
Սոնան նոր նախագծեր ունի։ Նա բացահայտեց, որ իր ստուդիայի պարուհիներից մեկի՝ Դինա Սիմոնյանի հետ սկսում է պոդկաստ, որը կոչվելու է «Ախչիկի», բացի այդ, շուտով սկսելու են Գրիգի երեկոյան ծրագիրը, որի համար Սոնան պարային բեմադրություններ է անում։
Սոնան հայտնեց, որ «Երեկոն Շանթում Գրիգի հետ» նախագծով նախատեսում էին եթեր վերադառնալ մարտին, սակայն հնարավոր է մի քիչ էլ ուշանան, քանի որ իրենց նախագիծը մասշտաբային է։
Պարուհին իր լսարանին կներկայացնի ևս մեկ նախագիծ փոքր–ինչ ուշ, սակայն դրա մանրամասները բացահայտել զգուշանում է։ «Երրորդը շատ ավելի մեծ նախագիծ է, որը դեռ նախորդ տարի պետք է ներկայացնեի, սակայն համավարակը և պատերազմը հետաձգեցին ծրագրերս։ Ժամանակը կգա, ռիսկով կխոսեմ այդ մասին։ Մանրամասները չեմ ուզում ասել, որ աչքով չտան»,– ծիծաղելով ասաց նա։
Սոնան մտածում է նաև իր հեռուստանախագիծն ունենալու մասին։ Ասում է՝ այդ մասին մտածել է դեռ կես տարի առաջ։ «Նման առաջարկ էլ եղել է, սակայն չեմ կարող ամեն բան համատեղել, պետք է մի բանն ավարտել, հետո անցնել հաջորդին։
Գրաֆիկս բավականին ծանրաբեռնված է։ Իմ ու Դինայի պրոյեկտը սեզոնով է լինելու։ Մեկի ավարտից հետո կմտածեմ անձնական պարային թույն հեռուստանախագծի մասին, ինչու ոչ, դա կառաջարկեմ մեր հեռուստաընկերություններին։ Եթե նույնիսկ դա չլինի հեռուստանախագիծ, կարող է լինել շատ լավ նախագիծ Youtube–ի իմ ալիքի համար,– ասաց նա և հավելեց,– Youtube–ում իմ հետևորդները շատ–շատ են, վաղուց ունեմ արծաթյա կոճակ։
Իմիջիայլոց, ես ու Գրիգը նայում ենք, դեռ չգտանք հայտնի ընտանիք, որ ընտանիքում կունենան 2 արծաթյա կոճակ, ոչ թե մեկը կունենա մի քանի կոճակ, այլ 2 հայտնի մարդ, որոնցից յուրաքանչյուրն էլ վաստակել է իր արժանի արծաթե կոճակը»։
Սոնայի պարային տեսանյութերն ու լուսանկարները հաճախ լայն տարածում են գտնում սոցցանցերում։ Պարուհին հաճախ ներկայանում է կարճ տոպերով, մարմինն ընդգծող զգեստներով։ Հետաքրքրվեցինք, թե ինչպես է դրանց վերաբորում ամուսինը՝ Գրիգը, արդյոք խանդի տեսարաններ չեն լինում։
Սոնան նախ շեշտեց, որ կան էջեր, որոնք վճարովի հիմունքներով են տարածում տարբեր տեսանյութեր, ինքը որևէ մեկին չի վճարում, իր հոլովակները տարածվում են միայն իր ֆան էջերի կողմից, ապա անդրադարձավ հագուստներին։
«Շատ լավ հարց է։ Հայաստանում մեր մասնագիտական հագուստին չեն նայում որպես մասնագիտական հագուստ։ Սակայն դրանք այն հագուստները չեն, որոնք ես հագնում եմ առօրյայում։ Ուզում եմ շեշտել, որ հագնում եմ համապատասխան հագուստ։ Եթե ինչ-որ տեղ պետք է լինեմ տոպով, լինում եմ տոպով, եթե պետք է լինեմ այլ հագուստով, լինում եմ այլ հագուստով։
Կախված է պարից։ Գրիգը ոչինչ չի ասում, չի առարկում, որովհետև սա իմ մասնագիտությունն է, որն ունի իր պահանջները բեմական տեսքի համար։ Ես միշտ օրինակ եմ բերում, որ եթե լինեի, օրինակ, իրավաբան, պարզ է, այդպես չէի հագնվի։ Ես պարուհի եմ, բեմում կարող եմ հագնել և՛ բաց, և՛ փակ, և՛ կարճ, և՛ երկար հագուստ՝ ամեն ինչ, որովհետև ես տվյալ պահին կատարում եմ իմ աշխատանքը։
Բարձրանում եմ բեմ, պարում եմ, իջնում եմ, հագնում իմ առօրյա հագուստն ու գնում իմ գործերով։ Այնպես չէ, որ բեմից դուրս էլ եմ բաց հագնվում։ Բնականաբար, Գրիգը նորմալ չէր վերաբերի, եթե այդ հագուստով գնայի, օրինակ, խանութ»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում