Շոու-բիզնեսԱզատ խոսք

«Դու չէիր, որ ասում էիր ապրիլի 23-ին այնպես էի ուրախացել ոնց որ 4-րդ երեխես ծնված լիներ»

«Դու չէիր, որ ասում էիր ապրիլի 23-ին այնպես էի ուրախացել ոնց որ 4-րդ երեխես ծնված լիներ»: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ֆեյսբուքյան օգտատեր Մերին։

«Հեղափոխության օրերի երջանիկ նկարներդ նայեմ թե՞ այսօրվա Քոչարյանին պաշտպանելը

Դու չէիր, որ ասում էիր միշտ հայտնվումա մեկը, ով փչացնումա մեր իսկ ստեղծած ուրախությունը, հիմա այս ասածիդ ինչ մեկնաբանեմ․

Դու չէիր, որ ասում էիր ապրիլի 23-ին այնպես էի ուրախացել ոնց որ 4-րդ երեխես ծնված լիներ, բա ու՞ր մնաց էտ խոսքերը․

Սարգիս Գրիգորյան անունով դերասան ունենք, ով հեղափոխության օրերին մի լավ ազգի հետ ուրախանում էր, բառեր էր ասում, ճառեր կարդում, մարդկանց խեր ու խրատ տալիս։

Լավա, մեզ տեղնա, որ ամեն մի դերասանի թողեցինք պայքարի մեզ հետ, իրեն վերագրի հեղափոխության հաղթանակի մի մասնիկ ու վերջում մեշկից հարվածի։

Այս մարդ տեսակը վաղը, մյուս օրը նույն կերպ կվարվի Սերժ Սարգսյանի համար։

Սարգիս ջան դու միգուցե լավ դերասան ես շատերի համար, և անցած ճանապարհը դժվարա եղել, բայց դու փոփոխական մարդ ես, դու ազգի մասին մտածող մարդ չես, ազգի մասին մտածողը այսպիսի քայլ չի անի, ում դեմ մի տարի առաջ պայքարելա, հենց էդ ամեն մի վատ բարքերի համար։

Եթե պիտի խաղաղության դիմակի տակ պաշտպանեիր մի մարդու, ուրեմն անեիր դա հենց սկզբից, էլ ինչ էիր մասայական ելույթներ ունենում ու բոլորին քեզ սիրել տալիս։

Սարգիս ջան վարչապետի ընտրության օրը կոչ էիր անում հանրահավաքին մասնակցել սպիտակ վերնաշապիկներով, իսկ հիմա սև ես հագնել տալիս․․․»։

Կիսվեք էջում