Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է 7-ամյա Անուշիկ Կարոյանը
«Javakheti Georgia» էջը գրում է․
«Անմխիթար վշտով ու խոր ցավով հայտնում ենք, որ դժբախտ պատահարի հետևանքով անժամանակ հեռացել է 7-ամյա լուսավոր ու անուշիկ Անուշիկ Արշակի Կարոյանը։
Ծնված լինելով 2019 թվականին Նինոծմինդայի շրջանի Մեծ Գոնդուրա գյուղում՝ նա իր կարճատև կյանքով հասցրեց անսահման ջերմություն, ժպիտ ու լույս սփռել բոլորի հոգիներում։
Դեռ չբացված մի ծաղիկ, որի մաքուր ու անմեղ հոգին չափազանց վաղ հեռացավ այս աշխարհից՝ իր հետ տանելով ընտանիքի ու հարազատների ուրախությունը։
Անհնար է բառերով արտահայտել այն դատարկությունն ու ցավը, որ այսօր ապրում են հարազատները։ Անուշիկի պայծառ հիշատակը, նրա անմեղ հայացքն ու զանգակ ձայնը հավերժ վառ կմնան նրան ճանաչողների և սիրողների սրտերում։
Հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13:00-ին, Մեծ Գոնդուրայի գերեզմանատանը։
Լույսերի մեջ ննջես, մեր անմեղ հրեշտակ»։


