Դավիթ Մինասյանին հիվանդանոցից տարան բանտ
Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ վեճի բռնված Դավիթ Մինասյանին հիվանդանոցից քիչ առաջ տեղափոխել են Արմավիր ՔԿՀ:
Այդ մասին ահազանդումէ հասարակական գործիչ Աննա Հովհաննիսյանը, ով դատախազության շենքի մոտ բողոքի ակցիա էր կազմակերպել՝ ի աջակցություն 18-ամյա տղայի, որը բազմաթիվ առողջական խնդիրներ ունի:
Փաստաբանները պնդում են, որ առողջական լուրջ խնդիրներ ունեցող Դավիթ Մինասյանը չպետք է կալանավորվեր բանտային պայմանների հետ անհամատեղելի երկու հիվանդության պատճառով:
Հիշեցնենք, որ տղայի համար խափանման միջոց է ընտրված երկամսյա կալանքը:



