Մամուլ

Գողություն՝ եկեղեցուց․ Գողացել են Հովհանավանք եկեղեցու ամբողջ գումարն ու գանձանակը

Գողություն՝ եկեղեցուց․ Գողացել են Հովհանավանք եկեղեցու ամբողջ գումարն ու գանձանակը

Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի Հովհանավանք եկեղեցուց մարտի 11-ին, ժամը 09:00-ի սահմանում Աշտարակի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Հովհանավանքից գողություն է կատարվել։ Այս մասին տեղեկացրին ոստիկանության լրատվության բաժնից։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 11-ին, ժամը 18:30-ից մինչև մարտի 12-ի 08:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են եկեղեցու պատուհանի ճաղավանդակը ու մտել ներս եկեղեցի։

Գողացել են եկեղեցու մոմավաճառի սեղանի դարակում եղած ամբողջ գումարն ու եկեղեցու գանձանակը։ Վնասի չափը պարզվում է։

Փաստի առթիվ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստվում:

Կիսվեք էջում