ՄամուլՏեսանյութ

Գյումրիում և Արթիկում քաղաքացիները հարվածել են պարեկներին, հայհոյել նրանց

Գյումրիում և Արթիկում քաղաքացիները հարվածել են պարեկներին, հայհոյել նրանց

Գյումրիում և Արթիկում քաղաքացիները հարվածել են պարեկներին, հայհոյել նրանց , պատճառել մարմնական վնասվածքներ: 2023 թվականի փետրվարի 25-ին «Վազ 2103» մակնիշի ավտոմեքենայի 34-ամյա վարորդը տրանսպորտային միջոց վարելու իրավունք չի ունեցել և գտնվել է ոչ սթափ վիճակում։

Վերջինս իջնելով ավտոմեքենայից, քաշքշելով վնասել է ոստիկանության աշխատակցի համազգեստը և մեկ անգամ հարվածել նրան:

34-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով և 344-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և գրավը՝ 1.000.000 դրամի չափով։

Մեկ այլ դեպքում փետրվարի 27-ին ժամը 01:05-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Բաղրամյան-Աբովյան փողոցների խաչմերուկից վիճաբանելու, սեռական բնույթի հայհոյանքներ կատարելու և պարեկային ծառայողների օրինական պահանջները չկատարելու կասկածանքով բաժին է տեղափոխվել նույն մարզի 4 բնակիչ՝ ծնված 1999, 1998, 2000 և 1994 թվականներին:

Այդ ընթացքում 1994թ. ծնված տղամարդը սպառնալիքներ է հնչեցրել ոստիկանության ծառայողների հասցեին, դիմադրություն ցուցաբերել, հարվածել և մարմնական վնասվածքներ պատճառել նրանցից երկուսին:

Այս մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաձեռնված քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվեք էջում