Մամուլ

«Շատ համեստ, խելոք երեխա էր». հարեւանները՝ բանակում սպանված 22-ամյա Էդգարի մասին

Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 23-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի 22-ամյա զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Էդգարը Երևանից էր։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ առերևույթ սպանությունը կատարած անձը ձերբակալվել է։

Դեպքը մեծ ցավ ու վիշտ է պատճառել Էդգարի հարազատներին, ընկերներին ու նրա ճանաչողներին։ Հարևանները երիտասարդին հիշում են որպես բարի, շփվող և հարգալից տղայի՝ պատմելով նրա մասին և կիսվելով իրենց հիշողություններով։

Դեպքի հանգամանքները, ինչպես նաև զինծառայողի մահվան պատճառներն ու հնարավոր շարժառիթները պարզվում են քննությամբ։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում