Խոշոր ու ողբերգական ավտովթար` Արագածոտնի մարզում. բժիշկներն արձանագրել են վարորդներից մեկի մահը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այսօր` օգոստոսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր Մ3 ավտոճանապարհի 51 կմ հատվածում՝ Արտաշավան բնակավայրի տարածքում, բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «MAN» մակնիշի բեռնատարը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը տեղում մահացել է։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, բեռնատարի վարորդի և «Opel»-ի մահացած վարորդի ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Արման Բ.-ն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լուսանկարները՝ ստորև․





