Մամուլ

Ծովակ բնակավայրում բախվել են «Գրանդ Քենդի» ընկերության մեքենան և հեծանիվը. 13-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 19-ին ավտոմեքենայի և հեծանիվի բախում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ Ծովակ բնակավայրի վարչական տարածքում, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 51-ամյա Կարեն Վ.-ի վարած «Isuzu» մակնիշի ավտոմեքենան և 13-ամյա Զ. Հ.-ի վարած հեծանիվը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Կարեն Վ.-ն հեծանվորդին իր ավտոմեքենայով տեղափոխել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է «Գրանդ Քենդի» ընկերությանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում