Մամուլ

Գազի և էլեկտրաէներգիայի թվերը փոխվեցին. ում է հասնում աջակցություն

Գազի և էլեկտրաէներգիայի թվերը փոխվեցին. ում է հասնում աջակցություն

ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառումը հաստատելու մասին:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներկուերորդ միջոցառումը՝ համաձայն հավելվածի։

2. Առաջարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մինչև 2020 թվականի ապրիլի 17-ը կազմակերպել միջոցառման իրականացումը»,- ասված է որոշման մեջ:

Նոր որոշմամբ միջոցառման շահառու են փետրվար ամսին 10 000-ից 30 000 դրամի գազ, 5 000-ից 10 000 դրամի էլեկտրաէներգիա սպառած քաղաքացիները: Աջակցությունը տրամադրվում է վճարի 30 տոկոսի չափով:

Կիսվեք էջում