ՄամուլՏեսանյութՔաղաքականություն

Դուք պատկերացնո՞ւմ եք կալանավորը բերդի կամ գաղութի պետի ներկայությամբ ո՞նց պետք է արտահայտվի. Գևորգ Պետրոսյան

Դուք պատկերացնո՞ւմ եք կալանավորը բերդի կամ գաղութի պետի ներկայությամբ ո՞նց պետք է արտահայտվի. Գևորգ Պետրոսյան

Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

«Խնդիրը կա, հակառակ դեպքում ինքնանպատակ նման նախագիծ չէր ներկայացվի։

Հարգելի տիկին փոխնախարար, ասում եք՝ ցուցում ենք տվել ՔԿՀ ղեկավարությանը, որ չարգելեն, այսինքն՝ դուք էլ եք գտնում, որ խնդիրը կա, դրա համար էլ ցուցում եք տվել, եթե ամեն ինչ իր տեղը լիներ, ցուցում տալիս էիք, որ ի՞նչ անեիք, եւ մի՞թե այդ հարցերը ցուցումներով պետք է կարգավորվեն։

Վաղվա նախարարն էլ գալու է ասի՝ այդ ցուցումը վերացրեք, դրա համար դա պետք է օրենքով լինի։

Ձեր ներկայացրած դիրքորոշումը՝ ասում եք վարչակազմի ներկայությամբ։ Դուք պատկերացնո՞ւմ եք կալանավորը բերդի կամ գաղութի պետի ներկայությամբ ո՞նց պետք է արտահայտվի, օբյեկտիվությունը բա ո՞ւր մնաց»։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով