Մամուլ

Արցախն անցնում է պայքարի կոշտ միջոցների․ «Հրապարակ»

Արցախն անցնում է պայքարի կոշտ միջոցների

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Այսօր, 20.00-ին, համաժամանակյա հանրահավաքներ կանցկացվեն Ստեփանակերտի Վերածննդի եւ Երեւանի Ազատության հրապարակներում:

Նախօրեին Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը կոչ արեց համախմբվել եւ «միասնական մասնակցությամբ արտահայտել հայ ժողովրդի հավաքական կամքն ու Արցախի հարցում մեր անսակարկելի դիրքորոշումը՝ Արցախը եւ Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում»:

Ըստ Ներսիսյանի՝ յուրաքանչյուրի մասնակցությունը կարեւոր է Արցախի ու արցախցիների համար: Տեղեկացանք, որ ինչպես նախորդ, այս անգամ էլ Ստեփանակերտի հանրահավաքն առաջնորդելու է պետնախարարը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվեք էջում