Այսօր Արա Մարտիրոսյանի երկնային տարեդարձն է․ քրոջ հուզիչ շնորհավորանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր սիրված երգիչ և կոմպոզիտոր Արա Մարտիրոսյանի երկնային տարեդարձն է։
Նա կդառնար 49 տարեկան։
Երգիչը ծնվել է 1977 թվականի հունիսի 3-ին Մոսկվայում և կյանքից հեռացել 2023 թվականի դեկտեմբերի 15-ին։
Միջնակարգ կրթություն է ստացել Երևանի Կիրովի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում։
Դրան զուգահեռ երաժշտական կրթություն է ստացել Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև` Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջիի դաշնամուրային բաժնում, որն էլ ավարտել է 1998 թվականին։
Նույն թվականին ընդունվել է Երգի պետական թատրոն։ Երգչի առաջին տեսահոլովակը նկարահանվել է 1999 թվականին։ 2002 թվականին թողարկվել է նրա «Кореша» ալբոմը, որտեղ ընդգրկվել է 10 ռուսերեն երգ։
2004 թվականին Արա Մարտիրոսյանը Նովոռոսիյսկում մասնակցել է «Морской изгиб» փառատոնին և արժանացել մրցանակի։ Նույն թվականին մասնակցել է նաև «Հայաստանի տարվա երգ» մրցույթին։
2001-2005 թվականներին երգել է Երևանի «Օպերա» ակումբում։
2005 թվականից բնակվել է ԱՄՆ-ում։ Ունի որդի, ով բնակվում է Միացյալ Նահանագաներում:
Արա Մարտիրոսյանի քույրիկը շնորհավորել է եղբոր երկնային տարեդարձը՝ գրելով․
«Բաժանում չի լինում… Շնորհավոր ծնունդդ»,- արխիվային կադրերին կից գրել է Արաքսյան։
Տեսանյութը՝ ստորև․


