Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը
Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանին։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
Աղաբաբյանը «Ապրելու երկիր» կուսակցության անդամ է։
Ձերբակալության վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։


