Ժայռի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում հանքավայրում ժայռի փլուզում է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ աշխատակից զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։
Ռուսաստանի ԱԻՆ-ի տարածաշրջանային վարչության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել հանքի 175 մետր խորության վրա։
Դեպքից անմիջապես հետո սկսվել են որոնողափրկարարական աշխատանքները, որոնց մասնակցել են փրկարարներն ու հանքավայրի աշխատակիցները։
Տուժած երկու աշխատակիցներին տեղափոխել են հանքի բուժկետ, որտեղ նրանց առաջին բուժօգնություն է ցուցաբերվել։ Նրանցից մեկի վիճակը պահանջել է հետագա բուժում, և նա տեղափոխվել է Կոմսոմոլսկ-նա-Ամուրի բժշկական հաստատություն։
Երրորդ աշխատակցի մարմինը հայտնաբերվել է փլատակների տակ։ Փրկարարները շարունակում են աշխատանքները՝ այն դուրս բերելու նպատակով։
Աղբյուրի տվյալներով՝ որոնողափրկարարական գործողություններին ներգրավվել են 23 մասնագետ և 6 միավոր տեխնիկա։ Դեպքի հանգամանքները պարզվում են։


