Աշխարհ

ԱՄՆ-ում 17-ամյա աղջիկը միտումնավոր մեքենայով բախվել է պատին սպանելով ընկերոջը

ԱՄՆ-ում 17-ամյա աղջիկը միտումնավոր մեքենայով բախվել է պատին սպանելով ընկերոջը

ԱՄՆ Օհայո նահանգից 17-ամյա աղջիկը դատապարտվել է 160 կմ/ժ արագությամբ (100 մղոն) արագությամբ իր մեքենան պատին միտումնավոր բախվելու համար՝ սպանելով իր նշանածին ու ընկերոջը:

Մակենզի Շիրիլան ընդամենը 17 տարեկան էր այն գիշերը, երբ իր Camry-ին բախվեց Քլիվլենդից դուրս գտնվող առևտրային շենքի պատին: Դատավարության ժամանակ նշվել է, որ վատ հարաբերություններ է ունեցել իր ընկերոջ՝ 20-ամյա Դոմինիկ Ռուսսոյի հետ և դիտավորյալ մեքենայով մտել է աղյուսե պատի մեջ՝ վերջ տալու իրենց հարաբերություններին:

Դրանով նա «իր հետ տարավ բոլորին, ովքեր մեքենայում էին», – ասաց Կույահոգա շրջանի դատախազության Թիմ Թրաուփը: Մեքենայում գտնվել է նաև Ռուսոյի ընկեր Դևիոն Ֆլանագանը, ով 19 տարեկան էր:

Երկու երիտասարդներն էլ մահացած են եղել վթարի ժամանակ, իսկ Շիրիլան հոսպիտալացվել էր։

Շիրիլային դատապարտել են ցմահ ազատազրկման՝ 15 տարի անց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորությամբ:

Կիսվեք էջում