Ամենահամեղ կարտոֆիլով կարկանդակների բաղադրատոմսը
Աշխարհի ամենահամեղ կարտոֆիլով կարկանդակների բաղադրատոմսը
10 գ. խմորիչը լուծել 1 սուրճի բաժակ գոլ ջրում և թողնել 10 րոպե: 1 կգ. ալյուրը, 1թգ. աղի և 1 թգ. շաքարավազի հետ պատրաստել փափուկ խմոր, խառնել խմորիչի հետ և դնել որ հասունանա՝ մոտավորապես 1,5 ժամ:
Կարտոֆիլը լավ լվանալ և եփել, որից հետր մաքրել կեղեվը և պատրաստել պյուրե: 1 գլուխ սոխը մանր-մանր կտրատել և տապակել ձեթով, այնուհետև լցնել կարտոֆիլով պյուրեի վրա: Ավելացնել մանր կտրատած կանաչին, կարմիր պղպեղը և աղը, այդ ամենը խառնել իրար և թողնել սառչի:
Կարտոֆիլով կարկանդակ
Խմորը հասունանալուց հետո դատարկել կաթսայի միջից և հունցել՝ բաժանելով փոքրիկ գնդիկների։ Դրանք էլ իրենց հերթին բացել գրդնաովկով և մեջը դնել կարտոֆիլը մեկ ճաշի գդալի չափ, ամրացնել ծայրերը՝ կարկանդակի տեսք տալով։
Խորը կաթսայի մեջ ձեթ լսնել, լավ տաքացնելուց հետո մեջը լցնել կարկանդակները:
Երբ կտեսնեք, որ կարկանդակները բոլոր կողմերից կարմրել են, նշանակում է պատրաստ են։ Կարող եք դուրս հանել, դնել խոհանոցային անձեռոցիկներով պատված ափսեի մեջ, որպեսզի անձեռոցիկն իր մեջ քաշի ավելրոդ ձեթը և վայելել։ Բարի ախորժակ
Օգտակար խորհուրդներ և տարբերակներ
Կարտոֆիլով կարկանդակները հայկական և տարածաշրջանային խոհանոցում ամենասիրված թխվածքներից են, քանի որ միավորում են հագեցնող, տնային համի կարտոֆիլե միջուկը և փափուկ, խրթխրթան խմորը։ Այս ուտեստը հարմար է ինչպես ընտանեկան նախաճաշի, այնպես էլ հյուրասիրության համար։
Խորհուրդներ միջուկի համար
Կարտոֆիլի պյուրեն ավելի հարուստ դարձնելու համար կարող եք ավելացնել մի փոքր կարագ կամ թթվասեր։ Սոխը կարագով խորովելիս կարևոր է ոչ գերխորովել, որպեսզի պահպանվի քաղցրավուն, ոչ դառը համ։
Պատրաստի կարկանդակները լավագույնս պահվում են սենյակային ջերմաստիճանում մեկ օր, իսկ ավելի երկար պահպանման համար՝ սառնարանում մինչև 3 օր։ Մատուցելուց առաջ կարող եք թեթևակի տաքացնել թավայի կամ վառարանի մեջ։


