Մամուլ

Հայտնի է մանկատանը հաշմանդամ երեխային ծեծած դայակի խափանման միջոցը

Ինչպես արդեն հայտնել էինք, Նոր Խարբերդի մանկատանը դայակը դաժան ծեծի էր ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխային։ Դեպքից հետո դայակն աշխատանքից ազատվել էր։

Ոստիկաններն օպերատիվ տեղեկություն են ստացել դեպքի մասին և, համագործակցելով մանկատան ղեկավարության հետ, բացահայտել են դեպքը, հայտնաբերել նշված անձին, ձերբակալել և ներկայացրել քննչական բաժին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ այս պահին դայակը գտնվում է տնային կալանքի տակ։

Դեպքը տեղի է ունեցել մի քանի շաբաթ առաջ՝ օգոստոսի կեսերին։ Մանկատան տնօրինությունը նկատել է տեղի ունեցածը և անմիջապես իրավապահներին հաղորդում է ներկայացրել։

Դայակն ազատվել է աշխատանքից։ Նշվում է, որ երեխայի առողջական վիճակը ներկայում լավ է, և նա շարունակում է խնամք ստանալ մասնագիտացված մանկատանը։

Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ դայակը հարվածներ է հասցրել երեխային, իսկ վերջինիս հատակին ընկնելուց հետո շարունակել է հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ ողնաշարի շրջանում։ Երեխան չի կարողանում քայլել և խոսել։

Կիսվեք ձեր էջում