Մամուլ

Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար

24News-ին Բերդ համայնքի իրազեկ աղբյուրները հայտնել են, որ ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար:

Ըստ համայնքում տարածված լուրերի, վերջինս ունի հոգեբանական խնդիրներ, նրան արդեն տեղափոխել են Բերդից Երևան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը և գտնվում է Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում:

Կիսվեք ձեր էջում