Մամուլ

Wildberries-ը կփոխհատուցի ապրանքի արժեքը փոխարինման դեպքում. նոր կանոններ

Wildberries-ը կփոխհատուցի ապրանքի արժեքը փոխարինման դեպքում. նոր կանոններ

Հոկտեմբերի 16-ին Wildberries միջազգային առցանց հարթակը սկսել է գումարի վերադարձ վաճառողներին այն դեպքում, եթե նրանց ապրանքները փոխարինվել են:

Առցանց հարթակի գործընկերները ստիպված չեն լինի որևէ քայլ ձեռնարկել դրա համար: Wildberries-ի աշխատակիցներն իրենք տեղեկատվություն կհավաքեն ապրանքների տեղաշարժի բոլոր փուլերում։

Վաճառողը ետ կստանա ապրանքի արժեքը՝ փոխարինումը հայտնաբերման օրվա ընթացիկ գնով, առանց հաշվի առնելու մշտական հաճախորդի զեղչը, հաշվարկվելու է նաև միջնորդավճարը: Այս գումարը կարտացոլվի ֆինանսական հաշվետվությունում՝ որպես «փոխարինված ապրանքների փոխհատուցում»: Ապրանքները չեն վերադարձվի վաճառողին, գումարը կնստացվի հաշվեկշռին փոխարինումը հայտնաբերելուց հետո 30 օրվա ընթացքում:

Այս ժամանակահատվածն անհրաժեշտ է Wildberries-ի մասնագետների կողմից մանրակրկիտ հետաքննության համար։ «Մենք մշտական ​​երկխոսության մեջ ենք մեր գործընկերների հետ, միասին քննարկում ենք նրանց հետ համագործակցության պայմանները։

Հետևաբար, թարմացրել ենք փոխարինումների հետ աշխատելու կանոնները. ցանկանում ենք պահպանել համագործակցության թափանցիկությունը», – նշել են Wildberries-ի մամուլի ծառայությունից։

Կիսվել նյութով