Պատրաստում ենք վրացական խոհանոցից համեղ ապուր՝ Խարչո
Տեղափոխվուն ենք վրացական խոհանոց և պատրաստում ենք ամենահամեղ ապուրներից մեկը՝ Խարչո։
Բաղադրիչներ՝ միս տավարի — 600գր, սոխ — 2 հատ, գազար — 1 հատ, լոլիկ — 4 հատ, սխտոր — 3-5 պճեղ, բրինձ — 4-5ճ/գդ, ընկույզ — 1/2 բաժակ, պղպեղ սև հատիկավոր — 5-10 հատ, ձիթայուղ — 2ճ/գդ, աղ — 1,5թ/գդ, դափնու տերև (лавровый лист) — 2 հատ, պղպեղ կծու — 1 հատ, համեմ — 1/2 կապ։
Պատրաստման եղանակը․
Կտրատում ենք միսը խորանարդիկներով և տապակում ուժեղ կրակի վրա մոտ 10 րոպե:
Ավելացնում ենք մանր կտրատված սոխն ու գազարը և տապակում 10-15 րոպե:
Տեղափոխում ենք տապակած միսն ու բանջարեղենը կաթսայի մեջ և վրան լցնում 2,5-3լ սառը ջուր, համեմում աղով և եփում թույլ կրակի վրա 30-45 րոպե մինչև մսի եփվելը:
Այնուհետև ավելացնում ենք քերիչով անցկացրած լոլիկն ու մանր խորանարդիկներով կտրատված տաքդեղը, բրինձը և թողնում եփվի 30 րոպե:
Բրնձի պատրաստ լինելուց 5 րոպե առաջ ավելացնում ենք ընկույզը, դափնու տերևները, ճզմած հատիկավոր սև պղպեղն ու ճզմած սխտորը:
Թողնում ենք պատրաստի ապուրը հանգստանա 20 րոպե, որպեսզի համերը խառնվեն և անցնում համտեսելուն:
Մատուցելիս ապուրի վրա լցնում ենք օղակներով կտրատված կծու պղպեղը և շաղ տալիս կտրատված համեմը:
Բարի ախորժակ
Աղբյուր՝ cooks.am