ԱշխարհՇոու-բիզնես

Playboy-ի նախկին մոդելին սպանված են հայտնաբերել ԱՄՆ-ում

Ամերիկյան Playboy հայտնի ամսագրի նախկին մոդել Կրիստինա Քարլին-Քրաֆթին սպանված են հայտնաբերել Ֆիլադելֆիայի իր բնակարանում: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, իրավապահները կնոջ մարմինը հայտնաբերել են չորեքշաբթի: Դիահերձմամբ պարզել է, որ մահը վրա է հասել լարի միջոցով խեղդման հետևանքով:

Նշվում է, որ մահից մի քանի օր առաջ Քարլին-Քրաֆթը կողոպուտի մասին բողոք էր ներկայացրել իրավապահ մարմիններին: Դեռևս հայտնի չէ, թե արդյոք իրար հետ առնչություն ունեն հանցագործությունները: Ոստիկանությունը պարզում է կատարվածի հանգամանքները:

Ինչպես նշվում է Model Mayhem մոդելային գործակալության կայքում, Կրիստինան ռուսական և գերմանական արմատներ ուներ: Նա համագործակցել է Victoria’s Secret ընկերության հետ և նկարահանվել այնպիսի ամսագրերի համար, որոնցից են Vanity Fair-ը, Playboy-ը և Maxim-ը: Կրիստինան 36 տարեկան էր:

Աղբյուր՝ tert.am

Կիսվել նյութով