Մամուլ

Օրինագիծ է մշակվում. Համացանցում հայհոյանք հնչեցնողները կենթարկվեն քրեական պատասխանատվության

Հասարակական գործիչներն ու սոցիալական ցանցերի օգտատերերը քննարկում են ԶԼՄ–ներում հայհոյանքի հնարավոր քրեականացումը։

Հայաստանի փաստաբանների պալատը օրինագիծ է մշակել, որն առաջարկում է ուղղումներ մտցնել քրեական ու քրեադատավարական օրենսգրքերում. դրանց համաձայն առաջարկվում է քրեականացնել հայհոյանքները` բառերի, ժեստերի, ձայների և համացանցում ու ԶԼՄ–ներում հայհոյանքի այլ արտահայտումների տեսքով։

Սոցիալական կայքերում այդ նախաձեռնությունը դեռ լուրջ չեն ընկալում։Սոցիալական ցանցերի օգտատերերը նախընտրում են կատակել այդ թեմայով ու երևակայել` ինչպես այս կամ այն վատ խոսքի համար կարող է բանտ նստել։ Սրամիտ օգտատերերն առաջարկում են «հայհոյանքի ոստիկանություն» ստեղծել, որը «տաք հետքերով» կբռնի օրինազանց քաղաքացիներին։

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վրդովվեց, որ Փաստաբանների պալատն իր գործերը թողած` հայհոյանքներով է զբաղվում ու միջամտում է ստեղծագործական գործընթացին։ Նա համոզված է, որ հայհոյանքը ստեղծագործություն է` լավ, թե վատ, դա արդեն այլ հարց է։

Մարտիրոսյանը կարծում է, որ օրհնանքներն ու անեծքները, կենացներն ու հայհոյանքները նույն ծագումն ունեն։ «Ըստ էության, դրանք չիրականացված խոստումներ են։ Այ, եթե իրականացվեն, ապա լրիվ այլ բանի մասին կխոսենք», – ընդգծեց Մարտիրոսյանը։ Նա հիշեցրեց, որ ՀՀ սահմանադրությունը երաշխավորում է քաղաքացու խոսքի ազատությունը, ազատ ստեղծագործելու հնարավորություն է տալիս, իսկ վարչական օրենսգիրքը կարգավորում է բոլոր հարցերը, որոնք կապ ունեն վիրավորանքների ու հայհոյանքների հետ։

Հրատարակիչն ընդգծեց` ստացվում է` առօրյա կյանքում հայհոյելու համար տուգանելու են, իսկ վիրտուալ տարածքում` քրեական հետապնդման են ենթարկելու։ Բացի այդ, անհասկանալի է` ինչպես են որոշելու` այս կամ այն արտահայտությունը հայհոյանք է, թե ոչ։

Առավել մանրամասն՝ կարող եք կարդալ այստեղ:

Կիսվել նյութով