Ժամանց

Instagram-ը վճարովի բաժանորդագրության գործառույթ կմտցնի

Instagram-ը վճարովի բաժանորդագրության գործառույթ կմտցնի

Meta ընկերությանը պատկանող Instagram սոցիալական ցանցը կմտցնի վճարովի բաժանորդագրության գործառույթ։ Այն թույլ կտա օգտատերերին շահ ունենալ կոնտենտից, գրում է «Կոմերսանտը»։

«Բաժանորդագրությունները թույլ են տալիս հեղինակներին շահ ունենալ (կոնտենտից) եւ ավելի մոտենալ բաժանորդներին էքսկլյուզիվ հնարավորությունների շնորհիվ»,- իր Թվիթերում տեղեկացրել է սոցիալական ցանցի տնօրեն Ադամ Մոսերին։ Նրա խոսքով՝ վճարովի բաժանորդագրության մասնակիցներին հասանելի կլինեն էքսկլյուզիվ եթերներն ու stories-ը։

Բացի այդ, այդ կոնտենտի հեղինակները հնարավորություն կունենան տեսնելու վճարովի բաժանորդագրության նշանը, որը կտեղադրվի բաժանորդների պրոֆիլների անվանումների կողքին։ Instagram-ը ներկայում այս գործառույթը թեստավորվում է ԱՄՆ-ում։ Մոսերիի խոսքով՝ առաջիկայում գործառույթից կկարողանան օգտվել այլ երկրների բնակիչները։

Ավելի վաղ Instagram-ի տնօրենը տեղեկացրել էր, որ ընկերությունը մտադիր է վերադարձնել ժամանակագրական ժապավենը 2022թ. առաջին եռամսյակում։ Ընդ որում՝ Ադամ Մոսերին չէր նշել՝ արդյո՞ք ժապավենը հասանելի կլինի ինքնըստինքյան, թե՞ այն պետք է միացնել։

Share