Մամուլ

C վիտամինն ուժեղացնո՞ւմ է իմունային համակարգը և օգնում պայքարել հիվանդության դեմ. պարզաբանում

C վիտամինն ուժեղացնո՞ւմ է իմունային համակարգը և օգնում պայքարել հիվանդության դեմ. պարզաբանում

Այս մասին Ազատություն TV-ի ուղիղ եթերում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հարց ուղղեցին այն մասին, թե արդյոք կիսո՞ւմ է այն կարծիքը, որ ամեն օր չափավոր C վիտամին խմելն ուժեղացնում է իմունային համակարգը և օգնում պայքարել բարդությունների դեմ:

«Չեմ համարում, որ C վիտամինն ուժեղացնում է իմունային համակարգը, և որ դրանով կարող ենք պայքարել այդ հիվանդության դեմ: Մենք պետք է ապավինենք ապացուցողական բժշկությանը, իսկ C վիտամինի դերն այդ հարցում վաղուց, կարծես թե, պարզված է, և այն խմելը որևէ լուրջ բան չի փոխում մեր կյանքում:

Իհարկե, կա նման շեմ, որից հետո պետք է կենտրոնանալ բուժման վրա, սակայն դա չի նշանակում, որ մենք վարակի փոխանցման շղթաների մասով որևէ գործ չպետք է անենք»,- պատասխանեց նախարար Թորոսյանը՝ հավելելով, որ այդ շեմը պետք է համադրել մեր ունեցած կարողությունների հետ և հայտնաբերել և «կոտրել» այդ շղթաները:

Կիսվել էջում