Մամուլ

Մարդկանց դեմն առնել չկարողացանք, մի 80-90 հոգի ներս մտավ. մանրամասներ Հրազդանի մեծ հարսանիքից

Մարդկանց դեմն առնել չկարողացանք, մի 80-90 հոգի ներս մտավ. մանրամասներ Հրազդանի մեծ հարսանիքից

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց սրահի մենեջերը՝ նշելով, որ ամեն բան արել են, սակայն չի հաջողվել խնջույքը չեղարկել։ Հրազդան քաղաքում մարտի 17-ին անցկացված հարսանյաց խնջույքի մասնակիցները եղել են մոտավորապես 90 հոգի։

«Պարետի որոշումը հենց այդ օրը եղավ, որով միջոցառումների արգելքը տարածվեց Հայաստանի ամբողջ տարածքի վրա։

Մենք աշխատել ենք, որ իրենք քիչ քանակով լինեն, ինչ հնարավոր է եղել՝ արել ենք, որ ներս չմտնեն, նույնիսկ մեր մուտքի դուռն է փակ եղել, ուղղակի մարդկանց դեմն առնել չենք կարողացել, էլի մի 80-90 հոգի ներս է մտել։

Մուտքի դուռը փակ է եղել, մտել էին հարսն ու փեսան ու մի քանի հոգի, հետո ընթացքում շատացել են։

Հետնամուտքով են մտել մի քանի հոգի, մնացածն էլ ավելի ուշ մուտքի դռնով, որը բացվել էր, երբ մարդիկ սկսել են դուրս-ներս անել»,- հայտնեց մենեջերը՝ նշելով, որ հյուրերի քանակը, ըստ նախապես գրանցվածի, պետք է 120 լիներ։

Կիսվել էջում