Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Արցախում տիրող ներկայիս իրավիճակը
Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Արցախում տիրող ներկայիս իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ երկրի ԱԽ անդամների հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող ներկայիս իրավիճակը։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա նաեւ հավելել է, որ քննարկվել է նաեւ կորոնավիրուսային համավարակի դեմ տարվող պայքարը։
«Շարունակվել են մտքերի փոխանակությունը կապված Ղարաբաղյան իրավիճակի եւ կարգավորման ուղղությամբ ներդրվող ջանքերի շուրջ, հանգամանորեն խոսվել է կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված ստեղծված դրությունը։
Առանձնակի ուշադրություն է դարձվել այն բանին, թե ինչպիսին է համաճարակային իրավիճակը Ռուսաստանի ռեգիոններում։
Նկատի են առնվել այն միջոցառումները, որոնք միտված են ռեգիոններին այս ուղղությամբ ֆինանսական օգնություն հատկացնելուն»,- մասնավորապես ասել է Պեսկովը։