Աշխարհ

Մակրոնն արձագանքել է Թուրքիայի նախագահ Էրդողանի վիրավորանքներին

Մակրոնն արձագանքել է Թուրքիայի նախագահ Էրդողանի վիրավորանքներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսքուքյան իր պաշտոնական էջում արձագանքել է Թուրքիայի նախագահ Էրդողանի վիրավորանքներին։

«Մենք երբեք չենք ընկրկի:

Մենք փայփայում ենք ազատությունը. մենք երաշխավորում ենք հավասարությունը, մենք ապրում ենք եղբայրության մեջ:

Մեր պատմությունը բռնակալությանն ու ֆանատիզմին հակադրվելու պատմություն է:

Էրդողան Մակրոն

Մենք կշարունակենք:

Մենք հարգում ենք բոլոր տարաձայնությունները խաղաղության ոգով:

Մենք չենք ընդունում ատելության խոսքը և պաշտպանում ենք ողջամիտ բանավեճը:

Մենք կշարունակենք:

Մենք միշտ կլինենք մարդկային արժանապատվության և համամարդկային արժեքների կողքին»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հերթական անգամ վիրավորել է Մակրոնին, ասելով՝ նա հոգեբույժի կարիք ունի:

Կիսվել