Մահացավ ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը
Մահացավ ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը
ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը մահացավ: Այս մասին հայտնում է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նշենք, որ նախօրեին Ռուստամ Գասպարյանը վիրավորվել էր սահմանում, իսկ որդին զոհվել: Եվ չնայած Գասպարյանին վիրահատել էին, սակայն վնասվածքները կյանքի հետ համատեղելի չէին:
«Սև Հովազ» կամավորական ջոկատը՝ Ռուստամ Գասպարյանի գլխավորությամբ պատերազմի առաջին օրից մեկնել էին առաջնագիծ։
Bavnews.am-ի խմբագրակազմը իր խորին ցավակցություն է հայտնում Գասպարյանների ընտանիքի անդամներին և հարազատներին։