Աշոտ Փաշինյանը հաստատեց, որ տեսանյութում ինքն է
Աշոտ Փաշինյանը հաստատեց, որ տեսանյութում ինքն է
Hraparak.am-ը գրում է․ Այսօր վարչապետ Փաշինյանը իր զավակների հետ ճաշում էր «Ասադոր» ռեստորանում, թիկնազորը շրջափակել էր ռեստորանը, ճաշի ավարտին փորձեցինք մի 2 հարց ուղղել վարչապետին, սակայն նա նստեց մեքենան ու հեռացավ, այդ ընթացքում նրա որդին՝ Աշոտ Փաշինյանը ծխում էր ռեստորանի պատի տակ, Փաշինյանի թիկնազորը թույլ չտվեց մոտենալ Աշոտին, նա հեռավորության վրա միայն կարճ պատասխանեց իր մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ հարցին, որում Աշոտ Փաշինյանը պարում էր տեխնոերաժշտության տակ:
Նա ասաց, որ չի ցանկանում մեկանաբանել տեսանյութը, միայն ասաց, որ «պարելը նորմալ բան ա»:
Հիշեցնենք նաև, որ տեսանյութի տարածումից հետո շատերը պնդում էին, որ տեսանյութում Աշոտ Փաշինյանը չէ, նա սակայն խոստովանեց: