Մամուլ

ՀՀ զինված ուժերը կասեցրել են հակառակորդի սահմանին ամրաշինական աշխատանքները

ՀՀ զինված ուժերը կասեցրել են հակառակորդի սահմանին ամրաշինական աշխատանքները

Հակառակորդը փորձում է նոր ամրաշինական աշխատանքներ ծավալել, ինչը, բնականաբար, չի նպաստում սահմանի տվյալ հատվածում ռիսկերի նվազեցմանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«ՀՀ զինված ուժերը կասեցնում են նման գործողությունները եւ միաժամանակ ձեռնարկում համապատասխան միջոցներ՝ հետագա սրացումները կանխելու համար»,- ասաց Ստեփանյանը:

ՊՆ խոսնակն ընդգծեց՝ հայկական Զինված ուժերը որեւէ գյուղի ուղղությամբ կրակ չեն վարել:

Ստեփանյանը նաեւ չբացառեց այն, որ հակառակորդի ակտիվությունը կարող է կապված լինել անցկացվող համատեղ հայ-ռուսական վարժանքների հետ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել