Շոու-բիզնես

«Ես շատ անհաջողությունների և փակ դռների միջով եմ անցել». Աթենա Մանուկյան

«Ես շատ անհաջողությունների և փակ դռների միջով եմ անցել». Աթենա Մանուկյան

Tert.am Life-ը գրում է․ Երիտասարդ երգչուհի Աթենա Մանուկյանը, ով պետք է Հայաստանը ներկայացներ «Եվրատեսիլ 2020»-ին, դեռ չգիտի՝ «Եվրատեսիլ 2021»-ին ներկայանալու հնարավորություն կունենա՞, թե՞ ոչ. Հանրային հեռուստաընկերութունը դեռ չի հայտնել, թե ինչ որոշում ունի այս հարցում: 

Tert.am Life-ին տված հարցազրույցում Աթենան պատմել է չեղարկված երազանքի, այս ընթացքում իր զբաղմունքների, լսարանի սիրո և իր վերաբերյալ քննարկումների մասին:

-Աթենա, թեև, խոսելով «Եվրատեսիլ 2020» ի չեղարկման մասին, դուք նշել էիք՝ ուրեմն այդպես էր պետք, այդուհանդերձ, Ձեզ համար դա երազանքի չեղարկում էր: Ինչպե՞ս այն անդրադարձավ Ձեզ վրա:

-Դա շատ անսպասելի մի բան էր, որն իր ազդեցությունն ունեցավ ամբողջ մոլորակի վրա: Դա երազանքի չեղարկում չէր, այլ փոքրիկ պաուզա. երբ տեսնում ես, որ մարդիկ են մահանում, չես կարող մտածել որևէ այլ բանի մասին: Ես դեռ հավատում եմ, որ մեզ հետ պատահող ամեն բան ունի իր պատճառը և միշտ ուղղված է դեպի ավելի լավին:

Դրա համար ես ժպտում եմ, դրական եմ տրամադրված: Քանի դեռ իմ ընտանիքը, ընկերները, երկրպագուները կողքիս են, ես անվախ եմ:

-Ինչպե՞ս անցկացրիք գարունըորի ընթացքում պետք է շունչ քաշելու ժամանակ չունենայիքսակայն անցավ կարանտինում:

-Ես շատ ժամանակ անցկացրի իմ ընտանիքի հետ. մի բան, որ վաղուց էի ուզում, բայց չէր ստացվում: Մենք հոգ էինք տանում միմյանց մասին, և ես ինձ այնքան երախտապարտ էի զգում դրա համար: Երբեմն մենք պետք է հասկանանք, որ աշխատանքը և հաջողությունը միակ բանը չեն, որ լցնում են մեզ:

Աթենա Մանուկյան

-Անհաջողություններից ընկճվո՞ղ, թե՞ ավելի հաստատվող տեսակ եք:

-Ես շատ դինամիկ մարդ եմ, որը վճռական է և նվիրված իր գործին: Ես կենտրոնանում եմ իմ նպատակի վրա՝ չնայած ճանապարհիս հանդիպած խոչընդոտներին: Ես շատ անհաջողությունների և փակ դռների միջով եմ անցել իմ կյանքում: Կարիերայիս սկզբում ինձ կոտրված էի զգում, քանի որ չէի հասկանում՝ ինչպիսին է այս ինդուստրիան,  իրականում ինչպես է այն աշխատում: Ի վերջո, ես հասկացա, որ գոյատևելու համար առաջին հերթին պետք է լինես «բիզնեսվումն», հետո միայն արտիստ: Եվ, ահա ես:

-Հանրային հեռուստաընկերությունը «եվրատեսիլ 2021»-ին հայաստանյան մասնակցի մասին իր որոշումը դեռ չի հայտնել: Դուք այս ընթացքում բանակցություններ ունե՞ք իրենց հետ: Ակնկալո՞ւմ եք, որ հաջորդ տարի մասնակցի ընտրությունը չի փոխվի:

-Ես նրանց հետ խոսել եմ ցանկացած պարագայում, քանի որ այս դժվար ժամանակներում մենք շատ էինք սատարում միմյանց, նրանք ինձ համար ընտանիքի պես են: Ես միշտ թողնում եմ, որ ամեն ինչ ընթանա իր բնական հունով, չեմ սիրում շատ մտածել: Այն, ինչ լինելու է, կլինի:

Ես միշտ հայտարարում եմ նորությունների մասին, երբ գալիս է ժամանակը: Մեր օրերում բոլորս կենտրոնացած ենք պանդեմիայի վրա: Բոլորս փորձում ենք լինել ապահով, հոգ տանել մեր ընտանիքիների, ընկերների, սիրելիների մասին:

-Այնուամենայնիվ, ըստ Ձեզ՝ ո՞րն է այս հարցում տրամաբանական լուծումը:

-Այստեղ չկա տրամաբանական լուծում: Դա միայն երկու կողմի ցանկությունն է:

-Անկախ «Եվրատեսիլին» մասնակցել-չմասակցելուց՝ Դուք հայտնիություն ձեռք բերեցիք Հայաստանում: Չե՞ք մտածում ավելի ակտիվ լինելու, այս շրջանն ավելի ճիշտ օգտագործելու ու հայկական շոու բիզնեսում հաստատվելու մասին:

-Ինձ համար միշտ երազանք է եղել տեղ գտնել Հայաստանի սրտում: Ես միշտ փորձում եմ ճիշտ քայլեր անել նպատակս իրականացնելու համար: «Եվրատեսիլն» օգնեց ինձ, քանի որ շատ հայեր ինձ ավելի լավ իմացան և հուսով եմ, իրենց սրտում ինձ ավելի մեծ տեղ տվեցին;

-Ինչո՞վ եք զբաղվում հիմա:

-Վերջապես ներկայացրեցի իմ նոր սինգլի՝ ’Dolla-ի տեսահոլովակը: Երգը գրել ենք իմ պրոդյուսեր դիջեյ Պակոյի հետ: Մենք միասին գրեցինք երաժշտությունը, հետո ես գրեցի խոսքերը: Տեսահոլովակի կրեատիվ, արտ և գլխավոր ռեժիսորը ես եմ: Հուսով եմ՝ մինչև դեկտեմբեր կթողարկեմ իմ ալբոմը:

-Ինչպիսի՞ն է Ձեր առօրյան Հունաստանում:

-3 բառով կարող եմ նկարագրել՝ աշխատանք, ծովափ, սնունդ:

-Սահմանները բացելուց հետո կրկին Հայաստան գալու մտադրություն ունե՞ք:

-Դա առաջին բանն է, որ ուզում եմ անել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել