Ժամանց

Չինացի գիտնականները գիտեն ինչպես երկարացնել տղամարդու կյանքի տևողությունը

Չինացի գիտնականները գիտեն ինչպես երկարացնել տղամարդու կյանքի տևողությունը

Վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ սեքսից հրաժարվելն օգտակար է կանանց համար, իսկ տղամարդկանց օգտակար է սեքսով զբաղվելը:

Շաբաթական գոնե մեկ անգամ սեքսով զբաղվելն ուժեղ սեռի ներկայացուցիչների ուղիղ կեսին կյանքի տևողությունը մինչև 80 տարեկան երկարացնելու հնարավորություն է տալիս։

Դրանից բացի, պարբերաբար սեքսով զբաղվելը 50 %-ով նվազեցնում է կաթվածի վտանգը, 40 %-ով՝ շաքարախտի և 30 %-ով՝ սրտի հիվանդությունները: Տղամարդու համար շատ վտանգավոր է 65 տարեկանում այրիանալը. մինչև 80 տարեկան ապրելու վտանգը նվազում է 70 %-ով: Կանանց մոտ այդ ցուցանիշը 33 % է:

«Մեր ուսումնասիրության արդյունքներն ընդհանուր առմամբ ցույց են տալիս, որ սեքսը պաշտպանում է վաղահաս ծերացումից»,- հայտարարել են Թայվանի համալսարանի գիտնականները:

Կիսվել