Աշխատանքից ազատված Արթուր Մեսչյանը պարգևատրվել է 1 մլն 800 հզր դրամի չափով
Աշխատանքից ազատված Արթուր Մեսչյանը պարգևատրվել է 1 մլն 800 հզր դրամի չափով
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանը օգոստոսի 14-ին կարգադրություն էր ստորագրել, որով պարգևատրվել էր Արթուր Մեսչյանը, որն այսօրվանից կազատվի աշխատանքից:
Արթուր Մեսչյանը պարգևատրվել է աշխատանքային և ծառայողական պարտականությունների բարեխիղճ ու բարձր որակով կատարելու համար 1 մլն 800 հզր դրամի չափով:
«Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի կողմից աշխատանքային և ծառայողական պարտականությունների բարեխիղճ ու բարձր որակով կատարելու հանգամանքը՝ խրախուսել դրամական պարգևատրմամբ 1,800,000 /մեկ միլիոն ութ հարյուր հազար/ դրամի չափով՝ Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին:
Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա», – ասված է որոշման մեջ: