Մամուլ

16-ամյա տղան «Մայրավանք» մատուռի մոտ 20 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում

16-ամյա տղան «Մայրավանք» մատուռի մոտ 20 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում

Shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի վարչական տարածքում գտնվող «Մայրավանք» մատուռի մոտակայքում 16-ամյա երեխան բարձրությունից ընկել է և վնասել գլուխը, երեխային իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Հրազդանի թիվ 44 հրջեջ-փրկարարական ջոկատը և տեղանքի անանցանելիության պատճառով մոտ 1 կմ փրկարարները, բժիշկներն ու մեծ թվով գյուղացիներ ոտքով են անցել, այնուհետև երեխային, ով մոտ 20 մ գլորվել է ձորը, պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:

Բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել երեխային, ապա տեղափոխել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Կիսվել