Աշխարհ

Բեյրութում զոհվել է Դելիա Փափազյանը. նա 5-րդ հայ զոհն է

Բեյրութում զոհվել է Դելիա Փափազյանը. նա 5-րդ հայ զոհն է

Այս մասին հայտնում է Արևելք թերթը։ Երկու երեխաների մայր Դելիա Փափազյանն ընտանիքով բնակվում էր նավահանգստին շատ մոտ թաղամասում և զոհ է գնացել օգոստոսի 4-ին Բեյրութի խոշոր պայթյունին:  Այս մասին Արեւելքը տեղեկացավ Լիբանանից:

Նա պայթյունից զոհված 5-րդ հայն է: Նավահանգստի հզոր պայթյունը նախնական տվյալներով 70 մարդու կյանք է խլել: Ավելի վաղ հայտնել էինք քաղաքական գործիչ Նազար Նաջարյանի, քաղաքի կենտրոնի հիվանդանոցներից մեկի բուժքույր Ջեսիկա Բեզջյանի մահվան մասին,  եւս մեկ հայի՝ Ժակ Բարամաքյանի մահվան մասին հայտնել են հայկական լրատվամիջոցները:

Ազգությամբ հայ է նաեւ զոհերից Ալինա Զաբրին: 

Բեյրութում այսօր սուգ է հայտարարվել:

Կիսվել