Պաշտոնից ազատման հրամանը՝ սկուտեղի վրա
Պաշտոնից ազատման հրամանը՝ սկուտեղի վրա
Hayeli.am-ը գրում է․ Լրատվամիջոցները հերթական անգամ «բռնացրել են» բարձրաստիճան պաշտոնյայի, որը խախտել է արտակարգ դրության կանոնները։ Այս անգամ օրինախախտը ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն է, որը ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ խնջույքի է մասնակցել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Ծիրանի» ռեստորանային համալիրում:
Լրագրողները հաշվել են մոտ երկու տասնյակ ծառայողական մեքենա, ինչպես նաեւ ճանապարհային ոստիկանության ուղեկցող մեքենաներ: ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տեսնելով՝ ոստիկանապետը հեռացել է:
Խնջույքի առիթը, ըստ ԶԼՄ-ների, Արցախի նորանշանակ ոստիկանապետ Հակոբջանյանի հայաստանյան այցն էր, ում տարել են հյուրասիրության, որը վերածվել է մեծ ու աղմկոտ տոնախմբության:
Մոտ մեկ ամիա առաջ աշխատանքից ազատվեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ համավարակի և կարանտինի պայմաններում որդու հարսանիքի խնջույքը կազմակերպելու համար։ Լրագրողները նկարել էին խնջույքը։ Արդյունքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան հեռացրեց աշխատանքից, քանի որ նա փաստացի խախտել էր պարետատան կանոնները:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը խիստ նկատողություն տվեց Երևանի թիվ 114 ավագ դպրոցի տնօրեն Ռ․ Կոստանյանին այն բանի համար, որ նա իր սաների ավարտական միջոցառման ժամանակ պարել էր։ Շրջանավարտների ավարտական միջոցոռումը տեղի էր ունեցել ոչ թե ռեստորանում, այլ տանը, բայց տեսագրությունը հայտնվել էր համացանցում։ Ըստ էության տիկին Կոստանյանը նախարարության կիրառած նկատողությունների հիմքով ամենայն հավանականությամբ կկորցնի պաշտոնը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում